Ալեքսանդր Մարկարով. Առաջին հերթին պետք է ապավինել սեփական ուժերին

Ալեքսանդր Մարկարով. Առաջին հերթին պետք է ապավինել սեփական ուժերին

PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին Արձանագրությունը դարձել է «դարի պայմանագիրը»,- Երևանում մամլո ասուլիսում ասաց Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա և ձերբազատվի իր սեփական ռազմական ուժի վերաբերյալ ունեցած բարդույթից: Նա հիշեցրեց, որ ռազմավարական դաշինքի մասին նման պայմանագիր կնքվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև: «Սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը վնասում է Հայաստանին, չնայած նրան, որ մեր բանակն հզոր է ադրբեջանականից»,- ընդգծեց Բոզոյանը:

Նրա հետ համաձայնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, որը հայտարարեց, որ առաջին հերթին պետք է ապավինել սեփական ուժերին:

 Ուշագրավ
---