2010թ. օգոստոսին նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 9,6 տոկոս աճ31 օգոստոսի 2010 - 15:04 AMT PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով: 2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 112.9%, ոչ պարենային ապրանքներինը` 107.1%, ծառայությունների սակագներինը`105.7%, իսկ հունվար-օգոստոսին 2009թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 107.7%, 106.5, 111.8 և 107.8%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |