Գագիկ Մինասյան. Ընթացիկ տարվա արդյունքներով Հայաստանում գնաճը մոտեցել է 5.5 տոկոս ցուցանիշին31 օգոստոսի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - «7.4 տոկոս գնաճը, որն արձանագրվել է ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին, մեզ շատ է մտահոգում, հատկապես հացի համաշխարհային գների աճի պայմաններում»,- լրագրողներին Երևանում ասել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը բավական լուրջ մեխանիզմներ ունի նրա համար, որպեսզի թույլ չտա, որ գնաճը դուրս գա իր բնական հունից, և որպեսզի մի քանի անբարեխիղճ ձեռնարկատերեր աժիոտաժի պայմաններում չստեղծեն լրացուցիչ գնաճային ճնշում: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԿԲ-ն և կառավարությունը պարտականություններ և լծակներ ունեն, որպեսզի գնաճը մնա բյուջեով նախատեսված 4±1,5 տոկոսի շրջանակներում: «Ընթացիկ տարվա արդյունքներով մենք մոտենում ենք 5.5 տոկոս ցուցանիշին»,- հավելել է պատգամավորը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ ՀՆԱ ցուցանիշը վերջին 2 ամսում կտրուկ նվազել է, կազմելով 4 տոկոս, տարեվերջին այն մի քանի անգամ կգերազանցի երկրի բյուջեով նախատեսված աճը1.2 տոկոսի չափով: «ՀՆԱ աճի ցուցանիշների նվազման պատճառներն ակնհայտ են. դա զգալի անկումն է գյուղատնտեսության ոլորտում: Ընդ որում արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 11.4 տոկոս, ինչը վկայում է Հայաստանի տնտեսության կառուցվածքի աստիճանական փոփոխության մասին, որտեղ արդյունաբերությունը դառնում է շարժիչ ուժ»,- ասել է նա:
Միաժամանակ հանձաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2010-ի հունվար-հուլիս ամիսներին 10մլրդ դրամով ավել են 2008-ի նույն շրջանի ցուցանիշի համեմատ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |