2012 թվականին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունըPanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի ձյուդոյի հավաքականները մասնակցել են տարբեր միջազգային մրցաշարերին: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը գտնում է, որ մարզիկները վատ չեն ելույթ ունեցել և տարեվերջին կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: «Մարտին Արմեն Նազարյանը դարձավ Խաղաղության գավաթի հաղթողը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Կրոյանը տարբեր մեդալներ նվաճեցինԵվրոպայի երիտասարդական առաջնությանը: Իսկ օրերս Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Ղազարյանը»,-ասել է Ավետիսյանը: Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը կանցնի Տոկիոյում սեպտեմեբրի 9-13, իսկ սեպտեմբերի 15-ին Սոֆիայում կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Վերջին միջազգային մրցաշարը հայ ձյուդոիստները կանցկացնեն Մարոկկոյում, որտեղ կանցնի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Մեր ֆեդերացիան իրավունք է ստացել 2012թ. հունիսի վերջում Երևանում անցկացնել Եվրոպայի պատանեկան առաջնությունը, մինչ այդ մայիսին մենք կանցկացնենք մարզչական ու մրցավարական սեմինար, որին կմասնակցեն ձյուդոյի առաջատար մասնագետներ: Դա մեզ համար կարևոր իրադարձություն է, հատկապես այն բանից հետո, երբ մենք կազմակերպեցինք Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը միջազգային ֆեդերացիան ճանաչեց տարվա լավագույն մրցաշար»,-ասել է Ավետիսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |