2010 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն ավելացել է 34,6 տոկոսով31 օգոստոսի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 5,7 մլն լիտր կոնյակ, ինչը 34,6 տոկոսով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 4,8 մլն լիտր օղի, ինչը 23,9 տոկոսով պակաս է 2009 թ. հունվար-հուլիս ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թ. հունվար-հուլիսին արտադրվել է 2,3 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 1,8 մլն լիտրի փոխարեն (22 տոկոսով ավելի): Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 9,6 մլն լիտր գարեջուր, ինչը 53,2 տոկոսով ավելի է 2009 թ. հունվար-հուլիս ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 32,5 տոկոսով` կազմելով 123,8 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հուլիս ամիսներին կրճատվել է 0,5 տոկոսով` կազմելով 19,7 մլն լիտր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |