Սերժ Սարգսյան. Հայաստանի նախագահը սովորական մարդ է սովորական երազանքներով31 օգոստոսի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ է ոսկե մեդալներ հանձնել դպրոցների շրջանավարտներին, ինչպես նաև պարգևներ` «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողներին: Բացի այդ, դպրոցականները նախագահին իրենց հետաքրքրող հարցերը տալու եզակի հնարավորություն են ստացել: Նախագահը հետաքրքրվել է, թե ինչպես են երեխաները պատկերացնում Հայաստանի ապագան: «Ես կցանկանայի, որ Հայաստանում խաղաղություն տիրի, իսկ հայկական դպրոցներում սովորեն մեզ նման լավ երեխաներ»,-ասել է Ոսկետապ գյուղի երրորդ դասարանի աշակերտուհին: Նրա հետ համաձայնվել է ներկաների մեծամասնությունը: Նախագահին ուղղված հարցերը վերաբերում էին ինչպես անձամբ իրեն, այնպես էլ կրթության, գիտության ու այլ ոլորտներն: Պատասխանելով հարցերին` Սերժ Սարգսյանը առանձնացրեց 3 հիմնական հատկություն, որը պետք է ունենա նախագահը: «Նախագահը պետք է բազմաթիվ դրական հատկություններ ունենա, հետևի բազում սկզբունքների, սակայն առաջին հերթին, նա պետք է սիրի իր ժողովրդին ու իր հայրենիքը: Յուրաքանչյուր նախագահ, նաև պետք է ոչ թե խոսքով, այլ գործով հասարակության շահերը վեր դասի անձնականից»: Դպրոցում և համալսարանում իր նախընտրած առարկաները Սերժ Սարգսյանն անվանել է պատմությունն ու հայոց լեզուն: Անդրադառնալով իր նախասիրություններին գրականության և երաժշտության մեջ` նախագահը նշել է, որ երբեմն վերընթերցում է հայ դասականներին, ընթերցում է ժամանակակից հեղինակների գործեր: «Երաժշտությունն ունի նաև մեկ դրական առանձնահատկություն. Այն կարելի է լսել նաև այլ գործերով զբաղվելիս: Ես շատ եմ սիրում հայ ժողովրդական երաժշտությունը, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, լսում եմ Ռոբերտ Ամիրխանյանի երգերը, հայ դասական երաժշտություն»,-նշել է Սերժ Սարգսյանը: Նախագահը մի փոքր շփոթվեց, երբ նրան հարցրեցինի, թե ինչ երազանք նա ունի, որը կապված չէ պետության հետ: « Հայաստանի նախագահը սովորական մարդ է սովորական երազանքներով, սակայն հիմա դժվարանում եմ ասել, թե ինչի մասին եմ երազում: Ես կմտածեմ և ավելի ուշ կհայտնեմ»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |