Սերժ Սարգսյան. Երբեմն ես խորհուրդ եմ տալիս հայ ուսանողներին վերապատրաստվել արտերկրի բուհերում

Սերժ Սարգսյան. Երբեմն ես խորհուրդ եմ տալիս հայ ուսանողներին վերապատրաստվել արտերկրի բուհերում

PanARMENIAN.Net - «Ես դեմ չեմ կրթությանը արտասահմանում: Ավելին, երբեմն ես ինքս եմ խորհուրդ տալիս ուսանողներին վերապատրաստում անցնել արտասահմանյան բուհերում»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով մեդալակիր շրջանավարտների, միջազգային օլիմպիադաների և «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողների հարցերին:

Նախագահի խոսքերով, դա լիովին նորմալ և նույնիսկ անհրաժեշտ գործընթաց է, քանի որ մասնագիտություններ կան, որոնք կարելի է սովորել արտասահմանում: Նա նաև նշեց, որ պետությունը խրախուսում է հայ ուսանողների կրթությունն արտասահմանում և նույնիսկ նրանց համար հատուկ կրթաթոշակներ է նշանակում:

Նախագահը նաև նշեց, որ երիտասարդները կարող են աշխատել արտասհամանում, եթե հայրենիքում իրենց գիտելիքները կիրառելու հնարավորություն չունեն: «Բայց ես չեմ հասկանում, երբ արտասահմանում հայերը զբաղվում են մի գործով, որը կարող են կատարել Հայաստանում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել կրթական համակարգը, այդ ժամանակ այդ ոլորտում անցկացվող բարեփոխումներն անպայման կհանգեցնեն հայկական դպրոցների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---