ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է չորս տասնյակից ավելի ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Աշխատանքային խումբն արձանագրել է, որ դեռևս մտահոգիչ է մնում ստորգետնյա ջրային պաշարների նվազման խնդիրը, ինչի հետևանքով շատ համայնքներում դժվարացել է խմելու և ոռոգման ջրամատակարարումը: Խորքային հորերի ապօրինի հորատման, սահմանված քանակից ավելի ջրօգտագործման դեպքերի հայտնաբերման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տեսչությունը Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսություններում ստուգումները շարունակելու համար որոշվել է դիմել վարչապետին:

Որոշվել է նաև, որ խնդիրն առաջիկայում կուսումնասիրվի տեղերում և, մասնավորապես, այն համայնքներում, որտեղ ձկնաբուծական տնտեսությունների գործունության հետևանքով դժվարություններ են առաջացել այլ նպատակով խորքային հորերի շահագործման առումով:

Կարևորվել են ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերի ապօրինի հորատման կանխարգելման, սահմանված չափաքանակին համապատասխան ջրօգտագործման, ինչպես նաև ջրահեռացման հանգույցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու հարցերը: Այս մասին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---