Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը31 օգոստոսի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպական տնտեսական 20-րդ համաժողովը, որի առաքելությունը ԵՄ անդամ և հարևան երկրների միջև տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: ԵՏՀ հաղորդագրության համաձայն, համաժողովի ծրագիրը ներառում է մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ինչպիսիք են` տարածաշրջանների համաժողովները, ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը, ներդրումային համաժողովը: Համաժողովի «Հարավային Կովկաս. Ինչպես կազմակերպել տարածաշրջանային արդյունավետ քաղաքականություն» թեմայով նիստին կմասնակցեն Եվրամիության, Ռուսաստանի, Սլովակիայի ներկայացուցիչները, ներկա կլինեն նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |