Euronews-ը կպատմի Տաթևի վանքի և աշխարհում ամենաերկար ճոպանուղու մասին

Euronews-ը կպատմի Տաթևի վանքի և աշխարհում ամենաերկար ճոպանուղու մասին

PanARMENIAN.Net - Euronews հեռուստաալիքն ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կպատրաստի և եթեր կհեռարձակի Տաթևի վանական համալիրի և նրա մոտ տանող ամենաերկար ռևերսային ճոպանուղու մասին (5.7 կմ): Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին, 5 րոպե տևողությամբ ռեպորտաժը եթեր դուրս կգա ZOOM և Hi-Tech խորագրերում: Հեռուստաալիքի հետ պայմանավորվածությունը ենթադրում է յուրաքանչյուր հոլովակի 20 ցուցադրություն մեկ շաբաթվա ընթացքում: Ռեպորտաժները կհեռարձակվեն 9 եվրոպական լեզուներով:

Զառա Ամատունու խոսքերով, Հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման նախագիծը կներկայացվի Անգլիայի և Ֆրանսիայի 2 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներում` World Travel Market և Top Resa:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մշակում է զբոսաշրջության զարգացման միջանցքներ: Երևան են եկել 4 հիմնական զբոսաշրջային միջանցքներ` Կենտրոնական, Հյուսիսային, Հարավային և Օղակավոր` Սևանա լճի շուրջ: «Տաթևի վերածնունդ» նախագծի բացման պաշտոնական արարողությունը, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային միջանցքի զարգացման ռազմավարության մեջ, կկայանա 2010-ի հոկտեմբերի 16-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---