Սերժ Սարգսյանը շնորհավորել է դպրոցականներին և ուսուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ![]() 1 սեպտեմբերի 2010 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դպրոցականներին և ուսուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ: Նախագահի ուղերձում մասնավորապես, ասվում է. «Սիրելի´ դպրոցականներ, ուսուցիչնե´ր և ծնողնե´ր, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին»: «Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ»,- ասել է ՀՀ նախագահը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |