Հայաստանում բենզինի գները 2010-ի հուլիս-օգոստոսին կրճատվել են 7.6 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.0 տոկոս և 0.9 տոկոս գնանկում: 2010թ. հունիս-օգոստոս ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 7.6 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը` 6.0 տոկոս:

2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 7.8 տոկոս և 16.3 տոկոս գնաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---