Տիգրան Սարգսյան. Գիտելիքի օրը նոր հույսերի և լուսավոր ապագայի հանդեպ հավատի նոր սկիզբ է 1 սեպտեմբերի 2010 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Սիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ։ Ընտանիքները առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքներն են սկսում համալսարանները։ Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք` բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոց։ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունը։ Մենք հիշում ենք Անդրանիկ Մարգարյանին` որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, որը գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունը։ Գիտելիքի օրը նաև այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև այն փաստը, որ մասնակիցն են ուսուցիչների երդման արարողությանը։ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ` մաղթել է հաջողություններ, որպեսզի նոր սկիզբը բոլորի համար լինի բախտավոր եւ ընտանիքներին բերի երջանկություն։ Այնուհետև վարչապետը շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում, մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշակերտների և ծնողների հետ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |