Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախ թևում բարդություններ կան 1 սեպտեմբերի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները, նախապատրաստվելով Իռլանդիայի հավաքականի դեմ մրցախաղին, որը տեղի է ունենալու ֆուտբոլի նորակառույց ակադեմիայում: EURO-2012 ընտրանու մրցաշարի շրջանակներում հավաքականներն առաջին խաղը կանցկացնեն Երևանում, սեպտեմբերի 3-ին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաղորդել է, որ առաջին մարզումը բաց է թողել միայն Հենրիխ Մխիթարյանը, ով օգոստոսի 30-ի երեկոյան է միացել հավաքականին: «Թիմի մյուս խաղացողները մարզվել են և լավ մարզավիճակում են: Սակայն մենք ձախ թևի պաշտպանությունում բարդություն ունենք` Աղվան Մկրտչյանը վնասվածք է ստացել, իսկ Լևոն Հայրապետյանն այս պահին ոչ մի ակումբում գրանցված չէ: Վնասվածք է ստացել նաև ձախ կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որը Իռլանդիայի դեմ մրցախաղին չի մասնակցելու: Կասկածելի է նաև Մակեդոնիայում տեղի ունեցող մրցաշարին նրա մասնակցությունը», - ասել է Մինասյանը: Վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների փոխարեն կարող են խաղալ Արտակ Եդիգարյանը և Հովհաննես Համբարձումյանը: Եդիգարյանը հանդես է եկել Ուզբեկստանի հավաքականի դեմ ընկերական խաղում և ըստ հավաքականի մարզիչի, վատ չի խաղացել: Իռլանդիայի հավաքականի վնասվածք ստացած մի քանի ֆուտբոլիստների մասին Մինասյանն ասել է, որ նրանք խաղացողների մեծ ընտրություն ունեն և կարծիք հայտնեց, որ Իռլանդիայի խաղի մարտավարությունում փոփոխություն չի լինի: Մարզիչը գտնում է, որ Իրանի և Ուզբեկստանի հավաքականների հետ ընկերական խաղերում հայ ֆուտբոլիստները վատ չեն խաղացել, սակայն հիմա ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ սկսվում են պաշտոնական մրցախաղերը: Մակեդոնիայի հավաքականի դեմ մրցախաղի մասին Մինասյանը որևէ մեկնաբանություն չարեց, քանի որ մտածում է միայն առաջին մրցաշարի մասին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |