Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open-ի երկրորդ շրջանPanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open 2010-ի երկրորդ շրջան: Օգոստոսի 31-ին աշխարհի 33-րդ ռակետը միայն 5 սեթերում առաջ անցավ աշխարհի 231-րդ ռակետ Ռիկ դե Վոեստայից (ՀԱՀ): Նալբանդյանը հաղթեց 7:6, 3:6, 6:4, 6:7 և 6:4 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն: Այդ հաղթանակի շնորհիվ Նալբանդյանը մեծացրեց իր առավելությունը Ռիկի հետ անձնական հանդիպումների հաշիվներում` 2:0: Մրցաշարի 3-րդ շրջան դուրս գալու համար նա կմրցի ֆրանսիացի Ֆլորան Սերայի հետ: Ավելի վաղ Նալբանդյանը և Սերան երբեք չեն հանդիպել պաշտոնական մրցումներում: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |