Երևանում ձևավորվել է 31 ավագ դպրոց 1 սեպտեմբերի 2010 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր 201 դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: 2010 թվականի ծրագրով վերանորոգվում են մայրաքաղաքի 24 դպրոցներ: Վերանորոգման աշխատանքների ընթացքում փոխվել են դպրոցական շենքերի հաղորդուղիները, բարեկարգվել են տանիքները, նորոգվել են մարզական և հանդիսությունների դահլիճները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցների վերանորոգմանը հատկացվել է մոտ 618 մլն դրամ: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ծավալուն շինարարական աշխատանքներ են ընթանում նաև մայրաքաղաքի նախադպրոցական կրթական հաստատություններում: Ծրագրում ընդգրկված 102 մանկապարտեզներում տեղադրվում են ջեռուցման համակարգեր, որոնցից 11-ում նախատեսվում է տեղային կաթսայատների կառուցում: Օգոստոսի 31-ի դրությամբ շինարարությունն ավարտված է 32 մանկապարտեզում, ևս 3-ում կավարտվի օրերս: Ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցման անհատական համակարգերով: Այդ նպատակով Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության ընթացքի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն: Քաղաքապետի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների անապահով ընտանիքների 1-4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ և գրենական պիտույքներ: Բացի այդ, որպես պետական սոցիալական աջակցություն, Երևանի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ: Այս տարի սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների, իսկ բոլոր դասարաններում ընդհանուր առմամբ կսովորի 104704 աշակերտ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան` 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով: Դպրոցներն ապահովված են համացանցային կապով, այդ թվում 16 դպրոց ընդգրկված է Հայաստանի դպրոցների համացանցում: Կրթական բարեփոխումների շնորհիվ մայրաքաղաքում արդեն ձևավորվել և գործում է 31 ավագ դպրոց, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |