ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվPanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ` աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է և յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ հայրենիքի: Գիտակից և կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է: Այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը: Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա առթիվ` բոլորին մաղթում եմ բեղմնավոր ուսումնական տարի: Ցանկանում եմ, որ աշակերտները ուսումնառության մեջ փութեռանդ լինեն, իսկ ուսուցիչները ուսուցման և սերնդի հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում` նվիրյալներ», - ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը, հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |