ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՈՐԻԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին դեմ է Երեվանում կորիդայի անցկացմանը, որը պետք է կայանա սեպտեմբերի 7, 8 ու 9-ին Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում: Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ եկեղեցին չի խրախուսում արնահեղություն պատկերող զվարճացնող միջոցառումներ, որոնք խեղաթյուրում են քրիստոնեական բարոյականությունը: (Հարկ է նշել, որ Հայ Առաքելական եկեղեցիում ընդունված է զոհի մատուցումը, որը ոչ պակաս արյունալի ու դաժան գործողություն է:) Կորիդայի անցկացումը թույլ չտալու կոչով հանդես եկան նաեւ կենդանիների պաշտպանության միջազգային որոշ կազմակերպություններ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---