Ստանիսլավ Բելկովսկի. «Բաքվի դաշնակիցներից ոչ ոք նրան իրական օգնություն չի առաջարկի Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում» 1 սեպտեմբերի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետները 49 տարով երկարացման մասին հայ-ռուսական պայմանագիրն անխուսափելի էր, քանի որ դրանով շահագրգռված էին և’Երևանը, և’ Մոսկվան: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին: Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես պետք է իրեն պահի Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունները վերսկսվելու դեպքում: «Կարելի է միայն ենթադրել, որ պաշտոնական Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա պատերազմի վերսկսումը», - ասել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ Ղրղըզստանի դեպքերը ցույց տվեցին, որ Մոսկվան դեմ է իր սահմաններից դուրս ռուսական զորքի օգտագործմանը, քանի որ չի ուզում, որ ավելի սրվեն նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսների և տեղի բնակիչների միջև հարաբերությունները: Բելկովսկին նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, քանի որ երկու պետություններն էլ չեն ուզում վերսկսել ռազմական գործողությունները: Ռուս փորձագետի կարծիքով, փորձը ցույց է տալիս, որ տարածքային հակամարտությունները կարող են երկար տևել: «Բավական է հիշել Հյուսիսային Կիպրոսում եղած իրավիճակը, որն աշխարհում ոչ ոք չի ընդունում, բայց այդ հակամարտության լուծումը չեն գտնում, նույնիսկ Եվրամիությունը այդ հիմնախնդրում Կիպրոսին օգնել չի կարողանում, չնայած, որ Կիպրոսը ԵՄ անդամ է>, - ընդգծել է Ստանիսլավ Բելկովսկին: Ադրբեջանի դաշնակիցների ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին խոսելով, Բելկովսկին կրկին Կիպրոսի օրինակն է բերել: «Եվրոպական երկրներն, արդյո՞ք Կիպրոսի դաշնակիցներն են: Անշուշտ, այո: Իսկ եվրոպական այդ երկրները Կիպրոսին իրական օգնություն առաջարկո՞ւմ են այդ հիմնախնդրի լուծման հարցում: Ոչ: Ուրեմն, Ադրբեջանին նույնպես նրա դաշնակիցներից որևէ մեկը չի առաջարկի իրական օգնություն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում», - ասել է ռուս փորձագետը, ավելացնելով, որ Հայաստանը նույնպես դաշնակիցներ չի ունենա նախահարձակ լինելու դեպքում: Նրա խոսքերի համաձայն, աշխարհի գերտերությունների դիրքորոշումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի տևողությունից, հաղորդում է Day.az: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |