ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՎԻՐԵԼ «ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ29 օգոստոսի 2001 - 23:47 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ սեպտեմբերի 1-ը կառավարությունը մտադիր է հրավիրել հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի իրավունք ունեցող «ԱրմենԹել» ընկերության տնօրենների խորհրդի արտահերթ նիստ` րոպոավճար մտցնելը կանխարգելելու համար: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին այսօր Հայաստանի կառավարության կապի ոլորտում գործունեության ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարԱնդրանիկ Մանուկյանը: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով` սեպտեմբերի 1-ից հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար մտցնելը հակասում է Հայաստանի օրենսդրությանը եւ «ԱրմենԹել» ընկերության արտոնագրին:Նշենք, որ, «ԱրմենԹել»-ի ժամկետացանկի համաձայն, 2001 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանված ժամանակից (ամսական 120 րոպե) ավել խոսակցության համար սակագինը կկազմի 4 դրամ 1րոպեի համար, իսկ երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշը աստիճանաբար կաճի մինչեւ 8 դրամ: Ամսական բաժանորդային վճարը կմնա ամիսը 900 դրամի մակարդակում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |