ԱՐԲԱՆՅԱԿԻ ՀԵՏ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Կիրակի օրվանից դադարեցվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության հեռարձակումը Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ: Ինչպես հայտնեց ՀՀՀ տնօրեն Արմեն Արզումանյանը, ազդանշանի ստացման հետ պրոբլեմները կապված են արբանյակի հետ: Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը ներողություն է խնդրում իր հեռուստադիտողներից: Կապի նախարարությունում հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում անսարքությունները շտկելու համար, եւ հավաստիացրին այն բանում, որ շուտով հեռարձակումը կվերսկսվի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---