Փոխվարչապետը կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման տոնական միջոցառումներին 1 սեպտեմբերի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գորիս: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ.Բերիկյանի հետ տեղում քննարկվեցին Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցին գիշերօթիկի կարգավիճակ տալու եւ աշխատանքային գործունեությունը Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքում կազմակերպելու, վերջինիս շենքային պայմանները գիշերօթիկին համապատասխանեցնելու հարցեր: Ըստ տեղական իշխանությունների` տեղափոխությունը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացն ու սաների խնամքը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վերջնական որոշում կկայացվի Երեւանում` հարցը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության եւ գիտության նախարարների հետ լրացուցիչ քննարկման արդյունքում: Թիվ 1 հատուկ դպրոցում ուսանում են թույլ տեսողությամբ, ինչպես նաեւ ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Գորիսից փոխվարչապետը Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի, Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի, Վայոց Ձորի մարզպետ Ս. Բագրատյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, Արմավիրի փոխմարզպետ Դ. Սամսոնյանի, ինչպես նաեւ ՙՀայաստանի Ազգային արխիվ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սեպտեմբերի 2-ին պատվիրակությունը կմիանա Երեւանից ժամանած ՀՀ պաշտոնական պատվիրակությանը եւ կմասնակցի ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաեւ ՀՀ մարզպետների այցելություններ ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններ: Այցի ընթացքում կստորա•րվի համա•ործակցության վերաբերյալ համաձայնագիր ՙՀայաստանի ազգային արխիվ՚ եւ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ՚ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միջեւ, հայտնում է Հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |