Սոնա Հարությունյան. Կառավարության շենքում մարդիկ կկարողանան տեսնել Մինասի որմնանկարներըPanARMENIAN.Net - «Այն մտավախությունները, թե Հայաստանի շարքային քաղաքացիները չեն կարողանա տեսնել Մինաս Ավետիսյանի վերականգնված որմնանկարները, եթե դրանք գտնվեն կառավարության շենքում, անհիմն են»,-հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սոնա Հարությունյանը սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, հենց այդ նպատակով նախատեսվում է բաց դռների օրեր հայտարարել կառավարությունում, ինչպես դա արվում է ՀՀ խորհրդարանում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել վարպետի որմնանկարները: «Հայտնի վարպետների աշխատանքների ցուցադրությունը կառավարության շենքում եվրոպական ավանդույթ է: Դրանով իսկ կարևորվում է հայտնի նկարիչների աշխատանքը: Հուսով եմ, որ նման ավանդույթ կձևավորվի նաև Հայաստանում»,-ասել է Սոնա Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է Մինասի երկու` «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների վերականգնման աշխատանքը: Այդ նպատակով կառավարությունը Մինաս Ավետիսյանի հիմնադրամին է փոխանցել 20 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |