Ռուբեն Հայրապետյան. Ակադեմիայի տարածքում կկառուցվի 3000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ 1 սեպտեմբերի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո, UEFA-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համատեղ մամլո ասուլիս տվեցին: Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Պլատինիին և UEFA-ին հայկական ֆուտբոլին ցուցաբերած աջակցության համար: «Գումարի 62 տոկոսը տրամադրեց UEFA-ն և այսօր մենք ունենք եվրոպական մակարդակի մարզահամալիր: Ակադեմիայում կկառուցվի 3000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ»,-ասել է Հայրապետյանը: Պլատինին նշել է, որ UEFA-ն միշտ աջակցելու է ազգային ֆեդերացիաներին: Իսկ հայկական ֆուտբոլի մասին նա ասաց. «Ես տեսա ՀՀ հավաքականի 2 խաղ. մեկը Թուրքիայի հետ և մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի խաղը Սլովենիայի հավաքականի հետ: Կարծում եմ, որ նրանք վատ չխաղացին»: «UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն այս համալիրն առանձնահատուկ է և շատ գեղեցիկ»,-ասել է UEFA-ի նախագահը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |