Ադրբեջանը վախենում է խոստովանել, թե իր դիվերսիոն գործողության հետևանքով քանի զոհ է տվել 1 սեպտեմբերի 2010 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իր իսկ կազամկերպած դիվերսիայի ձախողումից հետո ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ քարոզչությունը` համոզելով իր երկրի հասարակությանը, որ դիվերսիայի արդյունքում զոհեր չի կրել: Բացի այդ, ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի զինված ուժերն են սադրիչ գործողություններ կազմակերպել, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նրա խոսքերի համաձայն, իրականում մոտ 8 հոգուց կազմված Ադրբեջանի դիվերսիոն մի խումբ հարձակում է գործել ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա, իսկ հայ սահմանապահների աչալրջության շնորհիվ այդ խումբը ոչնչացվել է: «Մեր տվյալների համաձայն, խմբի 4 անդամները սպանվել են, իսկ մյուսները ծանր վիճակում են գտնվում: Սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի հայտարարում այդ մասին, որպեսզի չոչնչացնի ադրբեջանական հասարակության մոտ ձևավորված իր անհաղթելի բանակի մասին պատրանքները: Դա քարոզչության պարզունակ միջոց է», ասել է Վարդան Ավետիսյանը: Նա ավելացրել է նաև, որ մի քանի օր անց Ադրբեջանի ղեկավարությունը համարձակություն կունենա խոստովանելու, թե իրականում քանի զոհ է տվել, «…սակայն զինծառայողների մահվան մասին մեկ այլ սցենար կհորինի», - ընդգծել է վարչության պետը: Վ. Ավետիսյանն ասել է նաև, որ հայկական կողմը մեկ վիրավոր է տվել, որի կյանքը վտանգված չէ: Օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |