ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա կապակցությամբ 1 սեպտեմբերի 2010 - 21:33 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «Արցախի պատմության մեջ, որպես շրջադարձային ու կարևորագույն փաստ, առանձնանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագրի ընդունումը ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր կարգի պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ նստաշրջանում: Սեպտեմբերի 2-ին լրանում է այդ նշանակալի իրադարձության 19-ամյակը, և Արցախի ժողովուրդը, ինչպես որ համայն հայությունը, օրինական հպարտությամբ հերթական անգամ այդ օրը նշում է որպես համազգային տոն: Ըստ էության քաղաքակիրթ էր մեր` արցախահայության, որդեգրած դիրքորոշումը: Հռչակագրի ընդունմամբ մենք մեկ անգամ ևս հավաստեցինք մեր հավատարմությունը ժողովրդավարության համընդունելի արժեքներին ու մեր պատրաստակամությունը` անշեղ իրագործելու ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա նորանկախ պետությունների ձևավորման և ինքնիշխան պետականության կառուցման միջազգայնորեն ամրագրված իրավական նորմերը: Անշուշտ, անասելի ծանր ու դժվարին էր ազատության և անկախ պետականաշինության մեր անցած ուղին` հագեցած մարդկային ու նյութական կորուստներով, ամենատարբեր խոչընդոտներով: Դեռևս քիչ չեն նաև լուծման սպասող մեր խնդիրները: Բայց, այնուամենայնիվ, մենք ի զորու եղանք և ի զորու ենք հաղթահարելու այդ ամենը` մեր համախումբ ջանքերով, Մայր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության, սփյուռքի մեր հայրենակիցների շարունակական աջակցությամբ, ապահովելով սահմանադրորեն երաշխավորված ազատ ու ինքնաբավ կյանք` կայացած ազգային պետականության հովանու ներքո: Շնորհավոր տոնը, սիրելի հայրենակիցներ: Խաղաղություն ու բարօրություն բոլորիս, մեր հայրենիքին», հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |