Ղարաբաղյան հակամարտությունը կլինի Մեդվեդևի Բաքու կատարելիք այցի առանցքային հարցը 2 սեպտեմբերի 2010 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքու կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը և այլ միջազգային հարցեր, այդ թվում նաև իրավիճակն Իրանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Ըստ նրա, ՌԴ-ն ու Ադրբեջանը «ավանդաբար ջերմ ու վստահելի հարաբերություններ ունեն, կողմերը քննարկում են ամենասուր հարցերը»: Նա նշել է, որ Լեռնաին Ղարաբաղի հարցը բարդ հարց է: Միևնույն ժամանակ, ըստ Պրիխոդկոյի, «առավելություն է նաև այն, որ հակամարտությունը մարած վիճակում է»: «Առաջընթաց, թեև քիչ նկատելի, սակայն կա, հաջողվում է շարունակել աշխատանքը քաղաքական կարգավորման հունում»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մտադիր չէ քննարկել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցը: «Մենք մտադիր չենք այդ հարցը քննարկել, միայն եթե ադրբեջանական կողմն այն արծարծի»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ ռազմակայանը «չէ գլխավոր հարցը, այլ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա: ՌԴ նախագահի այցը Բաքու կավարտվի ուրբաթ օրը, սեպտեմբերի 3-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |