Հայաստանի շախմատի հավաքականը պատրաստվում է Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադային![]() 2 սեպտեմբերի 2010 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը սեպտեմբերի 1-ից ավարտական ուսումնամարզական հավաք է անցկացնում Ջերմուկում` Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի Օլիմպիադայից առաջ: Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Ջերմուկում մարզվում են Օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանն ու Ավետիք Գրիգորյանը: Բացակայում է միայն թիմի ավագ Լևոն Արոնյանը, որն այս օրեին գտնվում է Շանհայում, որտեղ սեպտեմբերի 3-8 կմասնակցի Մեծ սաղավարտի «Շախմատի վարպետներ» մրցաշարին: Հայաստանի կանանց հավաքականը ևս պատրաստավում է Օլիմպիադային: Կանանց հավաքականը կմեկնի հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան և Անահիտ Խառատյան: Հավաքականի գլխավոր մարզիչն է Աշոտ Անաստասյանը, հայտնում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |