Կարլ Ֆրոչ. Մնացել ենք ես ու Աբրահամը, և մեզ վիճակված է հանդիպել ռինգում![]() ![]() PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, բրիտանացի Կարլ Ֆրոչը BBC-ի հետ հարցազրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ նրա մենամարտը Արթուր Աբրահամի հետ, որը կկայանա հոկտեմբերի 2-ին, կդառնա «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչը: Այդ մարտը նաև կորոշի, թե բռնցքամարտիկներից ով կդառնա WBC վարկածով տիտղոսակիր, որից հրաժարվել էր մցաշարի նախկին մասնակից Միքել Քեսլերը (Դանիա): Մեկ այլ կիսաեզրափակիչ մենամարտում կհանդիպեն WBA վարկածով չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը և նրա հայրենակից Անդրե Դիրելը: «Աբրահամի դեմ մարտը կլինի WBC տիտղոսի համար»,- ասել է Ֆրոչը,- և կդառնա մրցաշարի կիսաեզրափակիչը: Ինձ համար դա լավ նորություն է: Մնացել ենք ես ու Աբրահամը, և մենք պետք է հանդիպենք ռինգում: Ուորդի և Դիրելի մենամարտը երկրորդ կիսաեզրափակիչ մարտն է: Այնպես որ եզրափակիչ մենամարտը կլինի WBC և WBA տիտղոսների համար պայքարը: Ես պետք է կատարեմ Աբրահամի դեմ պայքարում իմ առաջադրանքը»: Ֆրոչի խոսքերով, Քեսլերը, որը հրաժարվել էր մասնակցել մրցաշարին վնասվածքի պատճառով, WBC վարկածով չեմպիոնի հետ մենամարտելու իրավունք կստանա մրցաշարի ավարտից հետո: «Եզրափակիչ մարտից հետո Քեսլերը մարտ կանցկացնի WBC տիտղոսի համար: Նա կդառնա WBC վարկածով պատվավոր չեմպիոն, ինչը նշանակում է, որ ես ու Աբրահամը կպայքարենք իմ հին տիտղոսի համար: Ես կրկին շանս ունեմ դառնալ աշխարհի չեմպին, եթե ամեն ինչ ճիշտ անեմ, Քեսլերն իրավունք կունենա մենամարտել տիտղոսի համար, քանի որ հոժարակամ հրաժարվել էր դրանից»,- ասել է Ֆրոչը, հաղորդում է allboxing.ru-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |