ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԸ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվող թեմաներում ընդգրկված էր նաեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցը: Անդրկովկասով իր շրջագայությունը ավարտած Ջոնսը այսօր լրագրողներին հայտնեց, որ «այդ նախագիծը կապված է որոշակի դժվարությունների հետ, որոնք պայմանավորված են, մասնավորապես, ամերիկյան օրենսդրության պահանջներով»: Խոսքը գնում է այն օրենքի մասին, որը պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների նկատմամբ, որոնց ընկերությունները ներդրումներ կկատարեն իրանական տնտեսության մեջ: «Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող մասնակցել տարածաշրջանային նախագծերին»,- շեշտեց Էլիզաբեթ Ջոնսը: Նրա խոսքերով` «հիմնական դժավարությունները այս հարցում պետք է լուծվեն»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---