Սերգեյ Մինասյան. Ղարաբաղի և Հայաստանի վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ում ոչինչ չի փոխի 2 սեպտեմբերի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - 1991թ. աշունը Հայաստանի նորագույն պատմության ամենանպաստավոր շրջաններից մեկն էր, հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այդ շրջանում հռչակվեց Արցախի Հանրապետությունը և ստեղծվեցին քաղաքական ու ռազմական իշխանության լեգիտիմ մարմիններ, ինչպես նաև բավականին լուրջ իրավական դաշտ, որը չունեին նույնիսկ հետխորհրդային երկրները: Ընդ որում նա նշել է, որ գլխավոր քաղաքական գործոնն այն է, որ ԼՂՀ-ն արդեն 19 տարի է ինչ գոյություն ունի: Մեկնաբանելով ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած բանաձևի հնարավոր ընդունումը` Մինասյանն ասել է, որ, հավանաբար, այդ բանաձևը նման կլինի 2008-ին ընդունած բանաձևին և ոչ մի նշանակություն չի ունենա: «Եթե այդ բանաձևը նույնիսկ ընդունվի, ապա երկու շաբաթ անց նույնիսկ Ադրբեջանում նրա մասին չեն հիշի»,- ասել է հայ փորձագետը: Իր հերթին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության հռչակմանն, ասել է, որ Հայաստանն արդեն բազմաթիվ պատեհ առիթներ է բաց թողել: Ըստ նրա, այս պահի դրությամբ, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դա կարող է առիթ հանդիսանալ շահարկումների համար միջազգային ատյանների կողմից: Այդ համատեքստում նա ասաց, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքեր և համադաշնային հարաբերություններ հաստատեր Ղարաբաղի հետ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |