Հայաստանը սկսել է ավելի շատ ցորեն ներկրել 2 սեպտեմբերի 2010 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, 2010-ի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 147 852 տոննա ցորեն 36 998 մլն դոլար արժողությամբ 2009-ի նույն շրջանի 126 841 տոննայի (32 160 մլն դոլար) փոխարեն: Ցորենի շուկայում գերիշխող դիրք է գրավում «Սալեքս գրուփ» ընկերությունը, որը պատկանում է ձեռնարկատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որին բաժին է ընկնում շուկայի 42.05 տոկոսը, «Մանան գրեյն» ընկերությանը պատկանում է 36.77 տոկոսը: Այդ երկու ընկերություններն ապահովում են Հայաստանի ներքին շուկայի մոտ 80 տոկոսը: Ցորենի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից` տարեկան 300-400 հազար տոննա, որն աշխարհում արտահանմամբ 4-րդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Կանադայից հետո: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |