Թուրքիան, Իրանը և Ադրբեջանն ամրապնդում են եռակողմ համագործակցությունը

Թուրքիան, Իրանը և Ադրբեջանն ամրապնդում են եռակողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակները Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման գծում կկայանա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքերով, հանդիպման նպատակը երեք երկրների միջև եռակողմ համագործակցության ուժեղացումն է: Այդ առումով, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ կողմերը մտադիր են քննարկել տարբեր հարցեր` սկսած սահմանամերձ առևտրից մինչև երեք երկրների քաղաքացիների համար սահմանն անցնելու կարգի պարզեցումը: Միաժամանակ նա նշել է, որ Անկարայի և Բաքվի միջև արդեն գոյություն ունեն անցագրային կետեր, և որ Թուրքիան բանակցություններ է վարում նաև Իրանի հետ անցագրային կետ բացելու մասին, հաղորդում է թուրքական Zaman թերթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---