Եվրասիա հիմնադրամը անց է կացնում «Զրույցներ Թուրքիայի ու Հայաստանի մասին»![]() 2 սեպտեմբերի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-5-ը Եվրասիա հիմնադրամը Միջազգային զարգացման գործակալության(USAID) հետ համատեղ անց է կացնում «Զրույցներ Թուրքիայի մասին» սեմինարը հայ լրագրողների համար, որի նպատակն է ծանոթությունը Թուրքիայի պատմությանն ու ներկա իրավիճակին: Դասախոսությունները կկարդան Ստամբուլի Բողազչի համալսարանի արտաքին քաղաքականության մասնագետ, դոկտոր Բեհլուլ Օզքանը և Իզմիրի տնտեսական համալսարանի ԶԼՄ-ների և քաղաքականության դասախոս Զաֆեր Յորուքը: Ըստ Եվրասիա հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Տեր-Գաբրիելյանի, սեմինարները թրենինգներ չեն լրագրողների համար: «Երկու բարձրակարգ մասնագետներ Թուրքիայից հայ լրագրողներին են ներկայացնելու իրենց տեսակետը ժամանակակից Թուրքիայի վերաբերյալ, իսկ 2 հայ փորձագետներ դասընթացներ կանցկացնեն թուրք լրագրողների համար Ստամբուլում: Մեր նպատակն է հայ-թուրքական երկխոսություն հաստատել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները ավելի լավ ճանաչեն միմյանց»,-նշել է նա: Սեմինարին մասնակցում են 15 լրագրողներ յուրաքանչյուր կողմից, որոնք ներկայացնում են Հայաստանի ու Թուրքիայի առաջատար ԶԼՄ-ները: Սեմինարը USAID-ի «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» նախագծի մի մասն է և ուղղված է հիմնականում անկախ ԶԼՄ-ների հետ աշխատանքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |