Հայ քաղաքագետն առաջարկում է ԼՂՀ-ն միավորել Հայաստանին![]() 2 սեպտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Արցախի անկախության մասին խոսելով, անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ԼՂՀ-ն ումի՞ց է տարանջատվել և անկախություն ձեռք բերել: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել նախքան Արցախի անկախության հռչակումը», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը: Նրա խոսքերի համաձայն, ԽՍՀՄ փլուզումից որոշ ժամանակ առաջ, 1990 թ. մայիսին, ՀԽՍՀ-ում տեղի ունեցան Գերագույն խորհրդի ընտրություններ, որին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը: «Այդ ժամանակ Ղարաբաղից ընտրվեց 11 պատգամավոր: Այսինքն` դեռևս ԽՍՀՄ տարիներին դե ֆակտո և դե յուրե Ղարաբաղը Հայաստանի մասն էր կազմում: Սակայն երկրի քաղաքական ղեկավարությունը կոպիտ սխալ է գործում, երբ սկսում է հայկական երկու առանձին պետությունների ստեղծման գործընթաց: Քաղաքական այդ «հիմարությունը» մեր պետականության հիմքում դրված ռումբի ազդեցություն գործեց», - ընդգծել է Աղայանը: Նա ավելացրել է նաև, որ նույնիսկ այսօր հայկական իրականության մեջ զգացվում է 1990-ականներից սկիզբ առած քաղաքական այդ «հիմարության» հետևանքները: «Հիմա, օրինակ` «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման օրենսդրական նախաձեռնությամբ: ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն մենք հակառակ միտումն ենք նկատում», - ասել է քաղաքագետը: Հայաստանին ԼՂՀ միավորման նպատակին հասնելու համար քաղաքագետն առաջարկում է հետևյալ քայլերը` ԼՂՀ գործող նախագահի նախագահության ժամկետը լրանալուց հետո Արցախը պետք է ղեկավարի Հայաստանի նշանակած մարզպետը: «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին վարկի փոխարեն պետք է դոտացիա տրամադրի, ինչպես իր բոլոր մարզերին: Այդպիսով, ԼՂՀ-ն առանձին պետությունից աստիճանաբար կդառնա Հայաստանի մարզերից մեկը», - ընդգծել է նա և շարունակել, որ այդ քայլերի իրագործման դեպքում միջազգային կազմակերպությունները Հայաստանի վրա ճնշում չեն գործադրի, քանի որ վերը նշված գործողություններով իրավաբանորեն ամրագրվում է 20 տարի դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |