Լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» գիրքը![]() 2 սեպտեմբերի 2010 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» հանրային լայն լսարանի համար նախատեսված գիրքը սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջոցով տրամադրվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաև մայրաքաղաքի ու մարզերի ավագ դպրոցների գրադարաններին: Գիրքն ինչպես ներկայացնում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական, քաղաքական, էթնիկ-մշակութային ասպեկտները, այնպես էլ դիտարկում հիմնահարցի իրական պատմությունը, ռազմական գործողությունների առանձին դրվագներ: Գիրքը չի սահմանափակվում միայն ղարաբաղյան հիմնահարցի վաղ պատմական փաստերի արձանագրմամբ. այնտեղ հանգամանալից ներկայացվում է ողջ ճշմարտությունը սումգայիթյան ողբերգության, դրա կազմակերպիչների, Բաքվում բնակվող հայկական համայնքի ոչնչացման գործողությունների, Ջուղայի մշակութային ոճրագործության, ադրբեջանցիների կողմից իրագործած Մարաղայի ցեղասպանության, ինչպես նաև Խոջալուի(ներկայումս Իվանյան) և Աղդամի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես հղում կատարելով հենց ադրբեջանական աղբյուրներին (նախկին նախագահ Ա.Մութալիբովի հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին, ադրբեջանցի լրագրող Չ.Մուստաֆաևի նկարհանումներն ու դիտարկումները)` գրքում ներկայացվում է, թե ինչպես սեփական ազգակիցներին՝ մեսխեթցի թուրքերին Աղդամի մատույցներում սպանդի ենթարկելով` ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության աչքերում ներկայանալ որպես տուժող կողմ: Գրքում ներկայացված բոլոր դիտարկումները հիմնավորվում են փաստական նյութերի, սկզբնաղբյուրների, նկարների և իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեններով, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |