Տիգրան Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին

Տիգրան Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին

PanARMENIAN.Net - ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանն այսօր առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին։ Ծաղիկներ են դրվել նաև ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանի հուշապատվանդանին։

ՀՀ և ԼՂՀ պաշտոնատար անձինք մասնակցել են «Խատուտիկ» հուշարձանի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրու, Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց շենքի բացման արարողություններին։ ՀՀ վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին, շնորհավորել ԼՂՀ Անկախության օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ։

Օրվա երկրորդ կեսին ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին, գրառում կատարել հյուրերի մատյանում։ Այնուհետև Տիգրան Սարգսյանն ուղևորվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մեքենատրակտորային կայան։

Երեկոյան ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն ԼՂՀ մայրաքաղաքում կազմակերպվելիք տոնական մյուս միջոցառումներին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---