Հարուցվել են քրեական գործեր` Սևանա լճի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ![]() 2 սեպտեմբերի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաև այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա` 2006-2008թթ. ընթացքում հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվել «Ուայդ Գեյթ», 2009թ. «Տրի Գրեն» և «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերությունները: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ստուգումների համաձայն՝ «Տրի Գրեն», «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերությունների կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին, այսինքն` տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար 86,5 և 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման ու տեղափոխման աշխատանքներ: Իսկ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության տնօրենը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին փաստացի հանձնված անտառանյութի խիտ զանգվածի քանակությունը ներկայացված կատարողական ակտերի տվյալներին չհամադրելով, հաստատել է «Տրի Գրեն» ՍՊ ընկերության կողմից Նորադուսի և Սևանի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր և «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերության Մարտունու, Վարդենիսի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կատարողական ակտերը: «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերությունը չի մաքրել ջրածածկ անտառատնկարկների շուրջ 35 հա տարածք և տեխնիկակական բնութագրի չափորոշիչներից պակաս է կատարել 795,7 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման և տեղափոխման աշխատանքներ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետն առանց առարկայական ու փաստաթղթային համադրություններ կատարելու, հաստատել է պայմանագրերով ամրագրված աշխատանքների կատարման վերաբերյալ կազմված կեղծ կատարողական ակտերը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետն էլ, առանց պատշաճ հսկողություն իրականացնելու և կատարողական ակտերի իսկությունը ստուգելու, հաստատել է 2006թ. հուլիս, հոկտեմբեր, դեկտեմբեր, 2007թ. սեպտեմբեր հոկտեմբեր, դեկտեմբեր ու 2008թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների եզրակացություններն այն մասին, որ «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերությունը կատարել է պայմանագրերով նախատեսված աշխատանքները: Արդյունքում՝ կազմված հանձնման– ընդունման արձանագրություններով աշխատանքներն ընդունել են ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ և 315-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |