Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի գմբեթին խաչի բացակայության պայմաններում 3 սեպտեմբերի 2010 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, կանցնի գմբեթին խաչի բացակայության պայմաններում: Ինչպես հայտարարում են թուրքական իշխանությունները, տեխնիկական պատճառներով նրանք չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա և կանեն դա պատարագից հետո: Վան ժամանած ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը հայտնել է, որ տեղի իշխանությունները չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա մինչև սեպտեմբերի 19-ը: Ըստ Հատեշյանի, պատարագի ժամանակ խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները, հաղորդում է Haberturk-ը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |