ԱՄՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը իր անհամաձայնությունն է արտահայտել Համաշխարհային բանկի դիրքորոշմանը գազամուղի նախագծի վերաբերյալ, ըստ որի ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը պետք է Թուրքիա տեղափոխվի Վրաստանի տարածքով: Ինչպես հայտնի է, Համաշխարհային բանկը կտրուկ պահանջել է Վրաստանից երկրի տարածքով անցնող այդ գազամուղով բնական գազի տրանզիտի համար հասնել ավելի բարձր սակագների: Հակառակ դեպքում ՀԲ սպառնում է դադարեցնել Վրաստանին ցանկացած ֆինանսական աջակցության ցուցաբերումը: Ի համապատասխան ՀԲ-ի հանձնարարականների, Վրաստանը հայտնել է, որ սակագնի դրույքը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին, որը կազմում է 5-10 դոլար հազար խ/մ գազի տեղափոխման համար: Իսկ ներդրողներն առաջարկում են սակագինը սահմանել 2 դոլարի չափով: Էլիզաբեթ Ջոնսը դրական գնահատեց Վրաստանի վարած քաղաքականությունը գազամուղի նախագծի կապակցությամբ եւ ափսոսանք հայտնեց Համաշխարհային բանկի դիրքորոշման առթիվ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---