Ֆրենք Փալոուն. Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պետք է լինի ԱՄՆ և աշխարհի ուշադրության կենտրոնումPanARMENIAN.Net - Չի կարելի թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի ԶՈւ սադրանքները և դիվերսիաները: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի հայտարարությունում: «Ես դատապարտում եմ օգոստոսի 31-ին տեղի ունեցած ադրբեջանական ջոկատի հարձակումը ղարաբաղյան զորքերի դիրքերի վրա»,- հայտարարել է խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոունը, ասվում է հայտարարությունում: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի օրեցօր աճող ագրեսիվ պահվածքը տարածաշրջանում պետք է լինի ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Առայժմ Բաքուն իր պահվածքով լարվածություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, ես կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է նա, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, Օբամայի վարչակազմը, չդատապարտելով նման հարձակումները ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, մղում է Ալիևի ռեժիմը բանակցային գործընթացի ձախողման»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |