ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ԼԻԲԱՆԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանիպաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր միօրյա այցով կժամանի Լիբանան: Նախատեսված է, որ Սարգսյանը բանակցություններ կվարի Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Ռաֆիկ Հարիրի, պաշտպանության նախարար Հալիլ Հրաուի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի պաշտպանության նախարարը Բեյրութ կժամանի Դամասկոսից, որտեղ նա գտնվում էր պաշտոնական այցով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---