Ավագ Հարությունյան. «Գինու երկիր դառնալու համար Հայաստանը պետք է մենթալիտետը փոխի» 3 սեպտեմբերի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խաղողը բարձրորակ չէ, քանի որ հին են սարքավորումները, տեխնոլոգիաները, խաղողի այգիները և մենթալիտետը: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ, «Մառան» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում խաղողը բարձրորակ չէ, քանի որ ֆերմերները միջոցներ չունեն, որպեսզի տնկեն խաղողի նոր, ավելի որակյալ տեսակներ: «Բացի այդ, գյուղացիներն իրենց խաղողը վաճառում են մինչև սեպտեմբերի 20-ը, երբ խաղողի մեջ շաքարի պարունակությունը ցածր է մոտ 17 տոկոսով: Գինու համար անհրաժեշտ է այնպիսի խաղող, որի մեջ շաքարի պարունակությունը 22-23 տոկոս է, իսկ դա հասունանում է հոկտեմբերի կեսերին: Ֆերմերները ավելորդ ծախսերի պատճառով չեն ուզում բերքը երկար պահել, նաև այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն խաղողի քաշը 30 տոկոսով նվազում է», - ասել է Ա. Հարությունյանը: Ավագ Հարությունյանը «ARMENIA EXPO 2010» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսում իր «Մառան»ընկերությունը ներկայացնելով ասել է, որ իրենք գինին արտադրում են և իրենց սեփական խաղողի այգիների խաղողից, և գնում են ֆերմերներից: Բացի խաղողի գինուց, ընկերությունն արտադրում է նաև նռան և ծիրանի գինիներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |