Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ «Կարոտ» մրցանակի դափնեկիր![]() 3 սեպտեմբերի 2010 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Մոտավորապես երեք ժամ անց համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կժամանի Երևան` մասնակցելու «Կարոտ» փառատոնին», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է փառատոնի ղեկավար Մեցո Իգիթյանը: Նրա խոսքերի համաձայն, դերասանն առաջին անգամ է այցելում Հայաստան: Սեպտեմբերի 4-ին Ժերար Դեպարդյեն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ: Հայտնի դերասանը Հայաստանում կմնա երկու օր և սեպտեմբերի 5-ին Փարիզ կվերադառնա: Մեցո Իգիթյանն ասել է, որ Ժերար Դեպարդյեն որպես պատվավոր հյուր ներկա է լինելու «Կարոտ» մրցանակաբաշխության արարողությանը: «Սակայն, արդյոք նա է մրցանակ հանձնելու, թե մրցանակակիր է դառնալու` թող անակնկալ լինի մինչև մրցանակների հանձնման արարողությունը», - ասել է «Կարոտ» փառատոնի նախագահը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |