Ադամ Շիֆ. Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի ընդունել 252 բանաձևը![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը հանդիպել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կալիֆորնիայի ԱՀՀ տարածաշրջանային խորհուրդը: Կոնգրեսականը նշել է, որ թեև քվեարկությունը հետաձգվել է հաջորդ նստաշրջան, հարկավոր է շարունակել տեղեկատվական-քարոզչական պայքարը ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի նոր կողմնակիցներ ունենալու համար: «Ես հարգում և գնահատում եմ ԱՀՀ մարդու իրավունքների այդ կարևոր ուղղությամբ կատարվող աշխատանքը: Աշխատելով միասին, մենք կկարողանանք հաղթահարել խոչընդոտները, ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի ընդունել 252 բանաձևը»,-ասել է Շիֆը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |