Զաֆեր Յորուք. Թուրքիայի համար ամենամեծ մղձավանջը Սևրի պայմանագիրն է![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքական հանրությունը վարակված է ֆոբիաներով: Այդ մասին Երևանում հայտարարել է Իզմիրի տնտեսական համալսարանի ԶԼՄ-ների և քաղաքականության հարցերով փորձագետ Զաֆեր Յորուքը: Ըստ նրա, բնակչության տարբեր շերտեր վախենում են միմյանցից, սակայն կան նաև ընդհանուր վախեր: «Գլխավոր մտավախությունը Թուրքիայի քրիստոնեացման վախն է և հենց այդ պատճառով են կրոնական փոքրամասնությունները ճնշման ենթարկվում պետության կողմից», -ասել է նա: Յորուքը հիշեցրել է, որ այդ վախի արմատները գալիս են 1875թ., երբ Օսմանյան կայսրությունը անկում էր ապրում: Հույն և հայ փոքրամասնությունը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և դրանում Օսմանյան կայսրությունը սպառնալիք տեսավ իր գոյության համար: Սուլթանն իրոք վախեցավ, որ Թուրքիան կդառնա քրիստոնեական երկիր: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև այսօր»,-նշել է թուրք փորձագետը: Նա նաև նշեց, որ իսլամիստների հիմնական հակառակորդը միջին դասն է, որը քեմալիզմի կողմնակից է: «Իսլամիստները, որոնք այժմ կազմում են թուրք հանրության քաղաքական վերանխավը, իսլամի մեջ են տեսնում ապագան, այն դեպքում, երբ միջին դասը վախենում է դրանից: Իսլամիստները վախենում են կորցնել իսլամիզմը, և նրանք դա անում են այդ գաղափարախոսության ու արժեքների պահպանման համար»,-ասել է Յորուքը: Անդրադառնալով հայերին, նա ասել է, որ Մուստաֆա Քեմալի «ազատագրական» պատերազմի ժամանակ բանակում գաղտնի հրաման է տարածվել, որտեղ ասվում էր. «Մի բռնագրավեք տեղի բնակչությունից հայերից խլած գույքը: Պետք է այնպես անել, որ հայը երբեք չվերադառնա Անատոլիա»: Յորուքը պատմել է նաև Աթաթուրքի հանդիպման մասին Կիլիկիայի գյուղացիների հետ, երբ հայկական հողերի մասին հարցին ի պատասխան, Աթաթուրքն ասել է. «Հայերն անելիք չունեն այս օրհնված երկրում, այն եղել է և կլինի թուրքական»: «Սակայն անկախ Աթաթուրքի հավաստիացումներից, այն մտավախությունը, որ հայերը վերադառնալու են, մնում է», -ասել է թուրք փորձագետը: Յորուքը ևս երկու ֆոբիա է առանձնացրել, որոնցից մեկն իսկական մղձավանջի է վերածվել Թուրքիայի համար: «Թուրքերը վախենում են Կոստանդնուպոլսի և Ուղղափառ պատրիարքներից, որոնք ցանկանում են կիսել երկիրը: Սակայն Թուրքիայի ամենամեծ մղձավանջը Սևրի պայմանագիրն է, որը, նույնիսկ վավերացված չլինելով, միևնույն է, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար: Սևրի պայմանագրով Թուրքիան պարտավորվել է Հայաստանին վերադարձնել պատմական հողերի մի մասը` 100 000 քկմ, ինչը Առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160 000 քկմ: Ըստ պայմանագրի, Հայաստանը պետք է ելք ունենար դեպի ծով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |