Մեծ Սալա գյուղի բնակիչները նշել են Սբ Աստվածածին եկեղեցու և գյուղի կազմավորման 231 տարին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին Ռոստովի մարզի Մյասնիկովյան շրջանում նշել են Սբ Աստվածածին եկեղեցու և գյուղի կազմավորման 231 տարին: Այդ օր նաև ուխտագնացության օր էր գյուղից հեռացածների համար, որոնք Մեծ Սալա էին ժամանել իրենց նախնիներին հարգանքի տուրք մատուցելու: Տոնակատարությանը մասնակցում էին գյուղի ավելի քան 1000 բնակիչ և Ռոստովի մարզի այլ տարածաշրջաններից ժամանած հյուրեր:

Տոնակատարությունից հետո Սբ Աստվածածին եկեղեցում պատարագ է տրվել` Տիրան Ավագյանի հանդիսապետությամբ: Պատարագին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու կրոնավորներ Անանիա Բաբայանը, Թադևոս Գայբարյանը, Պողոս Տերտերյանը, գրում է Miasin-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---