Ժերար Դեպարդյեն դեմ չէր լինի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին 4 սեպտեմբերի 2010 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Ես Հայաստանում եմ գտնվում, քանի որ գիտեմ, որ այն ձգտում է դեպի ապագան, և իմ նպատակն է ներկայացնել այն որպես մի երկիր, որն արագ տեմպերով առաջ է շարժվում` չմոռանալով իր հին վերքերը»,-ասել է հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Հայաստանը բացառիկ ու շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի և հարուստ պատմություն: Եվ այս երկրի հետ կապված ցանկացած պատմություն կարող է հիմք դառնալ ֆիլմի համար: Դեպարդյեն նշել է, որ ուրախ կլինի, եթե հաջողվի ֆիլմ նկարահանել Հայաստանի որևէ պատմական շրջանի մասին` ֆրանսահայ դերասանների մասնակցությամբ: «Պատկերացրեք մի երիտասարդի, որը բնակվում է Ֆրանսիայում, երբեք չի եղել Հայաստանում և պատկերացնում է այդ երկիրը տատիկի ու պապիկի պատմություններով: Նրանք պատմել են Ցեղասպանության ու դրա հետ կապված սարսափների մասին: Ենթադրենք, որ այդ երիտասարդը բերում է ինձ իր հետ Հայաստան և պատմում է նրա մասին այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Դա արդեն բավարար է ֆիլմ նկարահանելու և այսօրվա Հայաստանը ցույց տալու համար»,-ասել է դերասանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |