Բոստոնում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանPanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան թեմ: Այցի շրջանակներում, սեպտեմբեր 11-ին, ձեռամբ Վեհափառ Հայրապետի տեղի կունենա թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը (ք. Բըրբեն): Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նորաօծ տաճարում կմատուցվի ս. պատարագ: Սեպտեմբերի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմում` Բոստոնում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնության արարողությունը, հաղորդում է Սբ. Էջմիածնի մամլո ծառայությունը:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |