Մանկական Եվրատեսիլ-2010-ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած Մանկական Եվրատեսիլ-2010-ի ընտրական փուլում հաղթող է ճանաչվել 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը, որի կատարմամբ հնչել է «Մայրիկ» երգը: Փոքրիկ երգիչը Արցախից է: Համերգը ուղիղ եթերով հեռարձակվել է նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Բացի Վլադիմիր Արզումանյանից, ընտրական փուլին մասնակցել են ևս ինը թեկնածու, այդ թվում նաև Մանկական նոր ալիք 2010 մրցույթի հաղթողները, «Ռազմիկը և ընկերները» խումբը: Վլադիմիր Արզումանյանը մասնակցել է նաև Մանկական նոր ալիքին և կրտսեր խմբում զբաղեցրել է երրորդ տեղը: Հաղթողի ընտրությունն անցել է 50/50 սկզբունքով, ունկնդիրների քվեարկության և մրցութային անկախ հանձնաժողովի որոշման համաձայն, որի կազմը դեռևս գաղտնի է պահվում: Մանկական Եվրատեսիլ-2010-ը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |